Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախաձեռնությամբ իրականացվում են շենքերի մաքրման աշխատանքներ։ Այսօր կատարվել են Տիգրան Մեծ պող. թիվ 61 շենքի արտաքին քարերի ավազահարման միջոցով մաքրման աշխատանքները։ Աշխատանքները շարունակվելու են ներառելով մյուս քարե շենքերը։