Ի՞նչն է խանգարում գյուղատնտեսության զարգացմանը, ինչո՞ւ է մեր երկրում մշակվում միայն վարելահողերի մոտ 50 տոկոսը. (տեսանյութ)

352

Երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, սակայն անկում գյուղատնտեսության ոլորտում: Մինչ իշխանությունները հայտարարում են, թե գիտեն՝ ինչ է պետք անել վիճակագրությունը փոխելու համար, որ պետք է խթանեն ինտենսիվ այգեգործության, ոռոգման համակարգերի զարգացումը, գյուղերում հերթական տարին գյուղացին արձանագրում է. չկան բարենպաստ պայմաններ՝ հողին կառչելու, այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար:

Հիշեցնենք՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը գրանցել է անկում՝ 5,5 տոկոսով: Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում ոլորտի զարգացմանը, ինչո՞ւ պաշտոնական վիճակագրության համաձայն, մեր երկրում մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը լքված է: Որո՞նք են առանցքային խնդիրները: Region 5+-ի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում նկարահանված տեսանյութերի միջոցով փորձել ենք գտնել հարցերի պատասխանը: