Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերկեսովայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվածզանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կետերի կատարման ընթացքին, երկու երկրների գերատեսչությունների միջև ձևավորված համագործակցությանը, համատեղծրագրերի մշակման, դասընթացների կազմակերպման,փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Քնարկվել է նաև հանրայինմուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերինշանակությանը վերաբերող հարցեր: