«Արցախցի երեխային ժպիտ է պետք» — ժամանցային միջոցառում Վանաձորում…

645

Возможно, это изображение 4 человека и дерево

Այսօր Վանաձորում գտնվող արցախցի երեխաների համար անցկացվեց «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառումը։
Վանաձորի Շառլ Ազնավուր անվան մշակույթի պալատում 2-11 տարեկան 340 արցախցի երեխա մասնակցեց հեքիաթային շոու ծրագրի’ ծաղրածուի, հեքիաթների կերպարներիուհսկա մուլտհերոսների մասնակցությամբ։
Возможно, это изображение 6 человек
Նախաձեռնությունը «Բեյբի բում» կազմակերպության տնօրեն Հենրի Հովսեփյանին է, որն իրականացվեց Վանաձորում գործող «Ուրախ արագիլ», «Սալյուտ ռեզորթ», «Հեփի պանդա», «Տեո արջուկ», «Էնի դենս» կազմակերպությունների, Լիլյա Աբրահամյանի ու այլ անհատ հովանավորների ջանքերով և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։
Возможно, это изображение 1 человек и толпа
Միջոցառման սկզբին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց արցախցի երեխաներին ու նրանց ծնողներին։
Возможно, это изображение один или несколько человек и толпа
Ծրագրի ընթացքում երեխաների համար անցկացվեցին վիկտորինաներ, խաղեր։ Միջոցառման արտին բոլոր մանուկները քաղցրավենիքի փաթեթներ ստացան։
Нет описания фото.