Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է. (տեսանյութ)

522
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։
Возможно, это изображение 4 человека
Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։