Ստորագրվեց՝ 3 կետանոց, փաստաթուղթը. Պատերազմը ավարտվեց․ Մանրամասները…

880

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հայտարարությունը

ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:

«1. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:

2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինված կազմավորումների կազմալուծման, ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով:

3. Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին»։

ԼՂ նախագահի աշխատակազմ