Լոռու Մարզպետարան. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին…

428

Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես հայտնի է, ՀՀ մուտք գործելուն պես, հաշվառում են անցնում Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում: Այստեղ, սոցիալական աշխատողների կողմից, միասնական էլեկտրոնային հարթակում (https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը) լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմիններին (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն) և վերջիններիս կողմից էլ, համապատասխան ուղղորդմամբ, բավարարվում են առկա կարիքները՝ կացարան (համապատասխան բնակավայրում), սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
📍Սակայն, կան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներ, որոնք, անկախ համապատասխան բնակավայր ուղղորդումից, ինքնաբուխ կերպով ուղևորվում են այլ բնակավայրեր, այդ թվում և՝ Լոռու մարզ: Հետևաբար, այդ ընտանիքներին մարզում հաշվառելու և, ըստ անհրաժեշտության կարիքները հետագայում ևս հոգալու նպատակով, խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
☎Կեցավայրով ապահովելու խնդրի դեպքում՝ (0322)2-53-25,(094) 23 46 16
☎Սոցիալական և առողջապահական կարիքների դեպքում՝ (043) 42 12 99
‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացինե՛ր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով մարզի խոշորացված համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր:
✅Ստորև հրապարակում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով:
Возможно, это изображение светокопия и текст