Կնյազ Իբոյանը՝ ոսկե մեդալակիր… (տեսանյութ)

790

🎥Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք մրցակցին ու ոսկե  մեդալ նվաճեց - Armsport.am

Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

92 կգ քաշային կարգի եզրափակչում Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ եւ համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Մ23 Եվրոպայի արծաթե մեդալակիր պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Իբոյանը 10:1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիեւին:

Կնյազ Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե եւ երկու բրոնզե մեդալներով:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Լեւիկ Միքայելյանը (61 կգ),  Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ),  բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):