ՀՐԱՏԱՊ. Արայիկ Հարությունյանը վերադարձել է Հադրութից և հայտարարություն կատարել.

1199

 

Հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում. Արայիկ  Հարությունյան (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ վերադարձել է Հադրութից և հայտարարություն կատարել.

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։

Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»: