Գլխատել Է Եղբորը, Ապա Դանակահարել Երիկամները. Նոր Մանրամասներ Արցախում Սպանված 10-Ամյա Երեխայի Դեպքից

353

Ipress.am-ը սոցիալական ցանցերում Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում 18 տարեկան տղան անտառում սպանել է 10-ամյա եղբորը: iPRESS.am-ն ուշագրավ մանրամասներ է ձեռք բերել դաժան սպանության դեպքի վերաբերյալ: Եղբայրների բարեկամուհին Արցախում iPRESS.am-ի թղթակցին հայտնել է, որ հոգեկան շեղումներ ունեցող 18-ամյա տղան եղբորը տարել է անտառ, գլխատել, ապա դանակահարել երիկամները և հենց անտառում էլ թաղել 10-ամյա եղբոր անշնչացած մարմինը: Բարեկամուհու խոսքով՝ երեխայի ամբողջ մարմինը դանակահարված է եղել: Եղբայրները Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքի բնակիչներ են և տեղացիները պատմում են, որ 18-ամյա տղան անընդհատ աչքի էր ընկնում ագրեսիվ հոգեկան վարքով: Հիշեցնենք, որ եղբայրները բազմազավակ ընտանիքի անդամներ էին, զոհը՝ տան ամենափոքր զավակը (6-րդ): iPRESS.am

Նյութի աղբյուրը`MaxInfo.am