Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է Արմեն Ջիգարխանյանին

288

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը երեկ այցելել է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:

Ըստ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանի ֆեյսուքյան էջի, դերասանը նշել է, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում։

https://www.azatutyun.am