Փաշինյանն ու Մակրոնը մարեցին «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով մեկ նամականիշով գեղաթերթիկը

503

Նախքան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մեկնարկը Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մարեցին «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով մեկ նամականիշով գեղաթերթիկը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում:

Նշենք, որ քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։

Հայաստանում են կազմակերպության անդամ 84 երկրների պատվիրակություններ։ 38 երկիր ներկայացված է երկրի վարչապետի, կամ նախագահի մակարդակով։

Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։