Սեպտեմբերի 5-ին ժամը 16։00-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

477

Սեպտեմբերի 5-ին ժամը 16։00-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ։ Ճանաչված նկարիչը ցանկություն է հայտնել հոբելյանը հայրենի Վանաձորում նշելու և տրամադրել է 118 աշխատանք։ Ցուցահանդեսին կներկայացվեն հիմնականում վերջին 5 տարիներին արված աշխատանքները, որոնց մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվելու։
Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը Վանաձորում կտևի մինչև հոկտեմբերի 5-ը։