Օղին սպանում է կորոնավիրուսը ընդամենը կես րոպեում. Աննա Պոպովա

356

Կորոնավիրուսը «այնքան էլ կայուն չէ», այդ իսկ պատճառով հակակորոնավիրուսային ճիշտ վարակազերծման դեպքում կորոնավիրուսային վարակից կարելի է ձերբազատվել մի քանի վայրկյանի ընթացքում, իսկ վարակազերծող նյութերի թվին է պատկանում նաև օղին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«Էթիլային եվ իզոպրոպիլային սպիրտները նույնիսկ 30%-ոց խտության դեպքում ունակ են ոչնչացնելու մինչև մեկ միլիոն վիրուսային մասնիկ ընդամենը 30 վայրկյանի ընթացքում», — հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ քննարկվել է երկրում սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև ռեսպիրատոր-վիրուսային վարակների կանխարգելման եւ բուժման հարցերը եւ ռուսական առողջապահության համակարգի պատրաստության վիճակը աշուն-ձմեռային ժամանակաշրջանում։

Ինչպես հայտնում է  kp.ru, կայքը խորհրդակցության ժամանակ Պոպովան պատմել է, որ կորոնավիրուսը չի բազմանում ոչ ծովի, ոչ քաղցրահամ ջրերում, ինչպես նաև կայուն չէ ջերմության նկատմամբ եւ եռման ջուր հ սպանում է այն։ Միաժամանակ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը զգուշացրել է, որ գիտնականների գնահատականներով կորոնավիրուսը մակերեւույթների վրա կարող է պահպանվել մինչև 48 ժամ։