Թուրքիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

206

 

Թուրքիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Վան նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Այս մասին հայտնում է Անադոլուն դեկտեմբերի 20-ին ։

Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFP) տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 7:32-ին, Բաշկալեի շրջանում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.95 կմ խորության վրա:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: