Կփակվի՞ Գորիս-Կապան ճանապարհը

109

Դավաճան Նիկոլի պատճառով կփակվի՞ Գորիս-Կապան ճանապարհը -

Երեկ ազգադավ Նիկոլի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում նա, մասնավորապես, անդրադարձել է Կուբաթլուի և Զանգելանի շրջանների կարգավիճակին։ «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ»,- ասել էր սա ու ակնարկել, որ սահմանազատման ժամանակ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, քանի որ այդտեղով է անցում մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ։

Թուրքի դեմ ծնկած Նիկոլը միտումնավոր չի նշել, որ այդ ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհն է, որը նաև Հայաստանը կապում է Իրանի հետ։ Այո՛, կապիտուլյացիայի ստորագրումից հետո ազգադավ տականքը, չնայած այն հանգամանքին, որ այդ հատվածում մեր բանակը պահպանել էր իր դիրքերը, պարտավորվել է դրանք դուրս բերել, ինչի արդյունքում Գորիս-Կապան ճանապարհը երկու տեղում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ շատ բնակավայրեր, այդ թվում՝ նաև Կապան քաղաքը և Շուռնուխ գյուղը, դառնում են սահմանամերձ բնակավայրեր՝ այդ ամենից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Նիկոլն, ԱԽ նիստին կիսատ-պռատ խոսելով և կոնկրետ անուններ չտալով, այնուամենայնիվ, հասկացրեց հասարակությանը, որ կյանքի է կոչելու իր կողմից Իլհամի առաջ ստանձնած պարտավորությունները, որոնց հետևանքներն արդեն աղետալի են Հայաստանի համար։

Համոզված եմ, եթե պաշտոնական Բաքուն թույլ տա, որ Գորիս-Կապան ճանապարհն անխափան գործի, ապա դա շատ բարձր գնով է վաճառելու ազգադավ Նիկոլին ու մաքսիմալն է ստանալու Հայաստանից, որի մասին մենք դեռ չգիտենք։ Նիկոլը սեփական խայտառակությունները պարտակելու համար պատրաստ է ամեն ինչի։

Ի դեպ, Նիկոլի պատճառով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի հատվածներում ադրբեջանցիները ստացել են գերիշխող դիրքեր մեր նկատմամբ։