Ջшլшլի մшյրը տեսիլք է տեսել ու հшյտնել որդուն՝ փրկելпվ նրա կյшնքը

217

 

Պատմում են, որ երբ 17-ամյա Ջալալը փախել է տնից և միացել Քարագլուխ դիրքի մարտիկներին, մայրը գնացել է հրամանատարի մոտ և պա-հանջել որդուն։ Հրամանատարը ժպտալով ասել է, որ տղան ինքնակամ է եկել․․․

Ջալալի մայրը՝ Սվետլանա Առուշանյանը, բուժքույր էր։ Նա դաստիարակված էր խորհրդային ոգով և չէր հավատում Աստծո գոյությանը։ Բայց օրերից մի օր Սվետլանային տեսիլք է երևում, որ ռազմաճակատում գտնվող իր տղան մեծ վտանգի մեջ է։ Նա դուրս է գալիս, ձեռքերը պարզում դեպի երկինք և աղերսում, որ Աստված փրկի իր երեխային։

Պարզվում է, որ այդ ժամանակ հետախուզության գնացած Ջալալը և ընկերը վերադառնալիս ուժասպառ վիճակում պառկում են անտառում և քնում։ Հանկարծ քնի մեջ տղամարդու մի ահազդու ձայն Ջալալին ասում է.

-Վե՛ր կաց, տղա՛, դու վտա նգի մեջ ես… Ջալալը վեր է թռչում, տեսնում, որ ընկերը կողքը քնած է, իսկ մի քիչ հեռու՝ ծառերի տակ, լսվում են ադրբեջաներեն ձայներ։ Ջալալը արագ արթնացնում է ընկերոջը․․․

Վերցնում են ավտոմատները և փախչում՝ ծառերի արանքից տեսնելով թշնամու զինված ջոկատը։

Այս պատմությունը մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Ջալալ Հարությունյանին հաջողվել է փրկվել անխու սափելի թվացող մահվան ճիրաններից։ Եվ շատ հավանական է, որ ամբողջ կյանքում հենց մայրական աղոթքը, Աստծու հետ մոր աներևույթ առնչությունն է պահպանում Ջալալ Հարությունյանի կյանքը։

Սեյրան Գրիգորյանի էջից