Քարդաշյան քույրերը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդյան երեկույթը

250

Քարդաշյան քույրերը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդյան երեկույթը

Հեռուստաաստղ և ձեռներեց Քլոե Քարդաշյանը Twitter-ում գրել է, որ իր մեծ ընտանիքի հետ անցկացվող Սուրբ Ծննդյան տոնի ամենամյա երեկույթը 42 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ է հայտարարվել: Քարդաշյան քույրերից մեկը խոսել է այս մասին այն բանից հետո, երբ բաժանորդը նրան հարցրել է. «Տոնը կկայանա՞»:

«Կորոնավիրուսի պատճառով Կալիֆոռնիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Ուստի մենք որոշեցինք այս տարի Սուրբ Ծննդյան երեկույթ չանել: 1978 թվականից ի վեր սա առաջին անգամն է: Դա շատ տխուր է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ առաջնային են: Համաճարակին պետք է լուրջ վերաբերվել»,- բացատրել է նա:

Ըստ People հրատարակության աղբյուրի՝ Քարդաշյան քույրերը մինչև վերջ հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը: Այնուամենայնիվ, վերջերս Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որ բոլոր բնակիչները պետք է տանը մնան COVID-19 վարակի դեպքերի աճի պատճառով:

People-ը նշում է, որ Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջենները, Սուրբ Ծննդյան նախօրեին շքեղ տոն է կազմակերպել դեռ 1970-ականներից: 2018-ին այդ դերը ստանձնել են նրա դուստրերը: