Տեսանյութ.Տարել երեխեքի գլուխը կերել եք, հիմա հրաման տվողը ժողովուրդն է.լարված իրավիճակ

68
Էջմիածնի զորամասի դիմաց լարված իրավիճակ է։ Անհետ կորած զինծառայողների հարազատները նախ զանգահարեցին Արսեն Աբգարյանին, ով զինվորական է, եւ պահանջեցին մոտենալ իրենց, որովհետեւ ոչ մեկ զորամասից մինչեւ այդ իրենց չէր մոտեցել։ Աբգարյանը զրուցեց նրանց հետ, ապա երբ լսեց, որ լրատվամիջոցները եւս ներկա են եւ լսում են այդ խոսակցությունը, զանգն ընդհատեց։
Անհետ կորած զինծառայողների հարազատները որոշեցին մտնել զորամասի տարածք, որտեղից նրանց դուրս հրավիրեցին, որովհետեւ արգելված էր մտնել եւ նկարահանում անել։ Րոպեներ անց Արսեն Աբգարյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Զինծառայողների հարազատները նրան ասացին, թե մեզ հետ արի Պաշպանության նախարարություն, որպեսզի հանդիպեն գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, ով էլ զինծառայողներին ուղարկել է գործողության, վերջինս հրաժարվեց։ Դիտարկմանը, թե մեր երախներին կարող էիր տանել, իսկ հիմա՝ ոչ, հրամանատարն ասաց․
«Հրաման են տվել տանելու համար»։
«Հիմա հրաման տվողը ժողովուրդն է»,- պատասխանեց անհետ կորածի հարազատը։
Իրավիճակը լարված է,  որոշ կին ծնողներ անգամ փորձեցին հարվածել զինվորականին՝ նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ։
Անհետ կորած զինծառայողների հարազատները մի շարք հարցեր տվեցին հրամանատարին, մասնավորապես՝ ինչո՞ւ են իրենց զինծառայողներին առանց զրահաբաճկոնի տարել։
«Հենց հիմա ֆորմատ հանի, ու մեզ հետ արի, չի քննարկվում»,- պահանջեց անհետ կորածի մայրը։«Մեռնեմ սրտիտ, ես զինվորական եմ, չեմ կարող հանել»,- պատասխանեց Արսեն Աբգարյանը։
«Մի մեռի մեր  սրտին»,- լսվեց կնոջ պատասխանը։