Բացի աղջիկներից, բոլորին բերման ենթարկեք. Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է

79

Այս պահին Մաշտոցի պողոտայում մեծ թվով երիտասարդներ փորձում են փակել փողոցը: Իրավիճակը խիստ լարված է: Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին՝ փորձելով օղակի մեջ վերցնել նրանց:

Երևանի փոխոստիկանապետը հրահանգեց բոլորին բերման ենթարկել, բացի աղջիկներից:

Այստեղ է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով իրավապահներին հորդորում է ողջամիտ ժամանակ տրամադրել քաղաքացիներնի, ովքեր ակցիան անում են օրենքի սահմաններում:

Հենց հիմա.ՀՅԴ-ական երիտասարդները փակել են Մաշտոցի պողոտան. ուղիղ - Mediatime.am