Երեկ տեսանյութ ուղարկեցին, որտեղ տեսա, որ եղբայրս գերի է

302

Երեկ տեսանյութ ուղարկեցին, որտեղ տեսա, որ եղբայրս գերի է

ArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արտյոմ Մխիթարյանը, փոխանցեց, որ իր եղբայրը գերի է: Երեկ էլ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել: Արտյոմ Մխիթարյանն այս խնդրով դիմել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, պետք է հանդիպի նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Արտյոմը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով նկատեց, որ հայկական կողմն ուշացրել է որոնողական աշխատանքները, չեն հասցրել: Վարչապետի հետ երեկ հանդիպումից դուրս գալուց 30 րոպե հետո է տեսել տեսանյութը: Այդ տեսանյութում իմ եղբայրը մենակ է, բայց կողքից ձայներ են լսվում: Ինքը 100 տոկոս մենակ չէ. մեկը ձեռքը դրել է իմ ախպոր մեջքին, էն մյուս կողմում էլ ուրիշ երեխա է պառկած…»,- ներկայացրեց Արտյոմը: