Ստեփանակերտից հերքել են այն տեղեկությունը, որ Շուշիի մերձակայքում երկու կողմից հայտնաբերվել են 2 հազար զինծառայողների դիեր:

278

Տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների  փոխանակում․ԱՀ ԱԻՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant  TV ...

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։

«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», – ասացին շտաբից։

Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։

 

Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը: