Շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ. ՌԴ-ից ուղարկած օգնությունը հասել է Ստեփանակերտ… Տեսանյութ

285

Ռուսաստան

Շինարարները պետք է ՌԴ–ից ստացած օգնությունը տեղափոխեն շինհրապարակներ` առաջիկայում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ–ից ուղարկված օգնությունը հասել է Ստեփանակերտ։

Մարդասիրական օգնությունն Արցախ է ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը:

«Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ։ Ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում»,–հայտնում է ծառայությունը Facebook–ի իր էջում։

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը։ Շինարարները պետք է դրանք տեղափոխեն շինհրապարակներ` առաջիկայում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար։