Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ

334

Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ

Մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է
Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ

հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կժամանի նոյեմբերի 21-ին:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղական մարմինների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում վնասված շենքերի և պատճառված վնասի չափը։

Երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: Առաջին հումանիտար ավտոշարասյունները Լեռնային Ղարաբաղ են մեկնել նոյեմբերի 20-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։