Երկրի վարչապետը հանցագործություն է կատարել՝ հրամայելով կանգնեցնել լրահամալրումը․ Մովսես Հակոբյան… տեսանյութ

444

Երկրի վարչապետը հանցագործություն է կատարել՝ հրամայելով կանգնեցնել լրահամալրումը․ Մովսես Հակոբյան

«Մեր զինված ուժերի քանակը պատերազմի ժամանակ և խաղաղ պայմաններում տարբեր են և մեր զինված ուժերը պատերազմը վարում էր ոչ թե առկա միջոցներով, այլ նաև լրահամալրում և զորահամալրում իրականացնելով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

 

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ մեր ջոկատը 11-ից սարքվել է 9-ը․ «Դուք բոլորդ համոզվել եք, որ զինվորները կռվող են։ Դա նրանից չէ, որ նրանք ջահել են, բայց դա շատ մեծ կապ ունի, դա նրանից չէ, որ իրենք բանակում են, այլ նրանից է, որ իրենք պատրաստվում են, ներդաշնակված են դրան»։

Նա նաև նշեց, որ հանցագործություն է տեղի ունեցել այն առումով, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը․ «Դա բարդ գործընթաց է։ Բանակի բոլոր գործընթացներից ամենաբարդը դա է, որի համար պետության բոլոր ջանքերն են պահանջվում։ Այստեղ նաև պետք է ազնիվ լինենք, որ եթե դրա համար մեղադրում եք քաղաքական իշխանությանը, զինվորականներն էլ մեղավորություն ունեն, որոշակի սխալներ, որոնցից մի մասն օբյեկտիվ է, մյուսը՝ սուբյեկտիվ։ Երկրի վարչապետը հրաման է արձակում՝կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Դա եղել է պատերազմի երրորդ օրը։ Վարչապետի որոշման հիմնավորումները ես չգիտեմ։ Դա չեն կարող հերքել, քանի որ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են դրա համար և հասկանալով, որ օր է գալու, որ պատասխան են տալու համար, դա ձայնագրել են։ Ես առաջին օրվանից Արցախում էի։ Կամավորական տղաները, որոնք գալիս էին, փայլուն տղաներ էին, որոնց բոլորին պետք է հարգենք, պատվենք։ Նրանք գալիս էին Արցախ, որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեին, զորամասերում ևս։ Նախատեսված միայն զորահավաքի համալրման համար։ Գալիս են, 1-2 ժամ պատմում են իրենց հայրենասիրության մասին։ Նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ»։

https://tema.am/