«Մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից». ԱՀ նախագահ

3044

«Մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձի ժամանակ դիմել է արցախցիներին. «Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երևանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են։ Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ։ Ինչպես կազմակերպ թե անկազմակերպ տարհանվել ենք, պիտի հետ գանք Ղարաբաղ։ Այս երկու օրերին կլուծենք ենթակառուցվածքների հարցը, ջրի, հոսանքի, նաև գազի։ Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Այսօր խոստանում ենք անել ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երևանում, ապա Արցախում ապահովել նվազագույն կենցաղային, բնակարանային պայմաններով, հետագայում՝ նաև արմատական: Չունենք վերջնական որոշումը՝ ինչ ենք անելու, չունենք քաղաքական վերջնական քարտեզը, բայց ուզում եմ երաշխավորել՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Երևան, հետ ենք բերելու՝ ոչ ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետև որևէ այլ տեղ մեզ չեն սպասնում»,- ասել է նախագահը: