Յուրաքանչյուր հայ, ով հիմա համարձակվում է քննադատել Ռուսաստանին, պետք է գնա ու կտրի իր լեզուն. Մարգարիտա Սիմոնյան

1351

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում գրել է․

«Յուրաքանչյուր հայ, ով հիմա համարձակվում է քննադատել Ռուսաստանին, պետք է գնա ու կտրի իր լեզուն:

Հայաստանի քաղաքացիները կարող են քննադատել միայն իրենց: Այն բանի համար, որ իշխանության բերեցին ազգային դավաճանի, ով վիճելով հայ ժողովրդի միակ պատմական դաշնակցի հետ, նախադրյալներ ստեղծեց պատերազմի համար:

Որտե՞ղ են նրա Սորոսը, Պետդեպը, Պենտագոնը, Մակրոնը, էլ ո՞վ կա այնտեղ:

Նրանք քարտեզի վրա չեն կարող գտնել ձեզ: Նույնիսկ Երևանը չեն կարող գտնել, ուր մնաց Ստեփանակերտը: Էլ ուր մնաց օգնել:

Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա մի բան. Եթե Ռուսաստանը չլիներ, ամբողջ Ղարաբաղը կարող էր կորսված լինել արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ավելին՝ այստեղ