ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւր են մեր որդիների դիերը. Ադրբեջանցի զինվորի մոր պահանջը Ալիևեին… (Ուշադրություն, նյութում առկա են տհաճ տեսարաններ)

491
adrbejanci-knoj-pahanjy-alievic_w4qQD.jpg

Ադրբեջանական մամուլում սկսել է ակտիվորեն տարածվել ադրբեջանցի զինվորի մոր` Զիբա Ջաֆարովայի հորդոր-պահանջը` ուղղված Իլհամ Ալիևին:

Ըստ հրապարակման` կինը երկրի ղեկավարից պահանջում է, որպեսզի տեղեկություն տրամադրեն իրենց որդիներց, որոնցից 15 օր է` լուր չունեն, ինչպես նաև ակնարկում է ադրբեջանական կողմի հազարավոր զոհերի մասին: Կինը Ալիևից պահանջում է նաև պահպանել հումանիտար հրադադարի կանոնները, որպեսզի կարողանան վերադարձնել իրենց որդիների դիերը:

Նշենք, որ iPress.am-ը գտել է 500-ից ավել փաստացի զոհերի անուն, որը թաքցվում է ադրբեջանական իշխանության կողմից: Ցանկը կհրապարակենք ստորև:

iPress.amը ներկայացնում է նաև ադրբեջանցի կնոջ խոսքերը հայերեն թարգմանությամբ:

Video Player

«Հայերը պարբերաբար տեսանյութեր, լուսանկարներ են տարածում ադրբեջանցի զինծառայողների հարյուրավոր դիերով, սակայն մեզ այդպես էլ տեղեկություն չեն տալիս, թե ինչքան զոհ ունենք կռիվներում։

Մարդիկ 15 օր է տեղեկություն չունեն իրենց զավակներից։ Մեր իշխանությունները Հայաստանի  մեղադրում են, թե իբրև թաքցնում են իրենց զոհերի թիվը, բայց հայերն արդեն 500-ից ավելի անուն են հրապարակել, իսկ մեզ ոչինչ չեն ասում։ Ինչքա՞ն կարելի է համբերել, հանդուրժել։

Ալիև, ինչո՞ւ թույլ չես տալիս, որ հրադադար լինի, որ դիերը հավաքվեն, գերիները փոխանակվեն։ Վախենո՞ւմ ես այն պոռթկումից, որ կառաջանա ժողովրդի մեջ, երբ հազարներով հողին հանձնեն իրենց զավակներին, վախենո՞ւմ ես, որ Ադրբեջանի ժողովուրդը վերջապես կհասկանա, որ դու անիմաստ պատերազմ ես սկսել ու որ  ձախողել ես։

Մենք պահանջում ենք իմանալ ճշմարտությունը»:

Զիբա Ջաֆարովա

Կարդացեք բնօրինակը` ստորև.

Oğullarımızın cəsədləri haradadır?

Ermənilər mütəmadi olaraq yüzlərlə Azərbaycan hərbçisinin cəsədinin video və fotolarını yayırlar, lakin biz şəhid olan əsgər sayını bilmirik, bizə heç bir məlumat vermirlər. İnsanlar 15 gündür övladlarından xəbər ala bilmirlər.

Bizim səlahiyyətlilərimiz Ermənistanı guya öldürülən əsgərlərin sayını gizlətməkdə günahlandırırlar, amma ermənilər artıq 500-dən çox ad yayımladılar və bizə heç nə demirlər.

Nə vaxta qədər səbirli və tolerant ola bilərik? Əli, niyə atəşkəsə icazə vermirsən ki, cəsədlər toplansın və əsirlər dəyişdirilsin? Minlərlə şəhid dəfn edildikdə insanlar arasında baş verəcək xaosdan qorxursan? Qorxursan ki, Azərbaycan xalqı nəhayət mənasız bir müharibəyə başladığını və uğursuz olduğunu başa düşəcəkdir? Həqiqəti bilmək hüququmuz var, həqiqəti bilməyimizi tələb edirik.

Ziba Cəfərova

iPress.am