ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը լուսանկարներ է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից՝ գրելով.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։Եղոյանը նաեւ նշել է, թե տեղյակ չէ՝ ինչի համար է ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել վարչապետին, հանդիպումը միայն Ծառուկյանի ու Փաշինյանի միջեւ է: