Գյումրիում ռուս սերժանտը կոտրել է հարսանյաց սրահի գույքն ու ապակիները.

454

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01:40-ի սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, կրտսեր սերժանտ, 26-ամյա Վասիլի Իչետովկինը կոտրել է «Դվին» հարսանյաց սրահի ողջ գույքը՝ ծաղկամանները, օդորակիչ եւ այլն: Նա հարսայաց սրահ է մտել շինության հետնամասի դռան ապակին կոտրելու միջոցով: Ոստիկաններն Իչետովկինին ենթարկել են սթափության փորձաքննության: Զինվորականը գտնվել է խմածության ամենաբարձր աստիճանում:

Հայ իրավապահերը ռուս զինվորականին հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը:

Լրատվական աղբյուր` http://armtimes.com