Գեներալ Սարոյանը Մոսկվայում է. նա մեկնել է մշտական բնակությա՞ն.

888
Loading...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել:

Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գեւորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, ամբողջական բուժման համար:

Օգնականի խոսքով՝ Սեյրան Սարոյանը բուժումների նպատակով հաճախ է լինում արտերկրում, սակայն մշտապես կիսատ է թողնում այն: Սակայն այս անգամ պատգամավորի օգնականի խոսքով՝ նա Հայաստան կվերադառնա միայն ամբողջական բուժման կուրս անցնելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...