Արսեն Խառատյան․ «Դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից».
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։
«Սիրելիներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարեւորագույն հանգամանքներով.
1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառ:
2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ:
Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, եւ հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու եւ ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար…
Ամբողջական հոդվածը՝ http://hetq.am