Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի արդյունքում հերթական սոցիալական օգնությունը բաշխվեց Լոռու մարզի 125 ընտանիքի:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ քննարկման արդյունքում ընտրվել են 3 և ավելի անչափահաս ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներ՝ Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներից:
Սոցիալական օգնության փաթեթները ներառում էին հագուստ, դպրոցական պարագաներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ աղջիկների համար նախատեսված պայուսակները և հագուստն արտադրում է «Դիակոնիա» կազմակերպության կողմից Թումանյան համայնքում հիմնադրված «Նազե» ընկերությունը:


