Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն իր խորհրդականների և Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ստուգելու բակային ասֆալտապատման ընթացքը։ Աշխատանքներ են կատարվում Խորենացի 1, Նարեկացի 37 հասցեների բակերում։
Իսկ Վարդանանց 51, Զաքարյան 6 և 8 շենքերի բակերն արդեն ամբողջությամբ ասֆալտապատ են։







