Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Ուսուցչի օրվա առթիվ

453

Возможно, это изображение 1 человек и в помещении

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Ուսուցչի մասնագիտությունը բոլոր ժամանակներում հարգված ու պատվաբեր աշխատանք է, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, համբերություն։
Դուք սերունդներ եք կրթում, գիտելիքներ տալիս, սերմանում մարդկային լավագույն որակներ՝ նոր հորիզոններ բացելով ձեր սաների առաջ։ Ձեր գործն անգնահատելի է մեր երկրի ապագայի համար։ Հարգելի ուսուցիչներ, խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեզ անձնվեր աշխատանքի համար։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ, մաղթում խելացի և ընդունակ աշակերտներ, ստեղծագործական նոր գաղափարներ և ոգեշնչում: Թող ձեր անցկացրած յուրաքանչյուր դաս երեխաների համար դառնա նոր ուղենիշ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին։