Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթեց թուրք Մետեհան Բասարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Տեսանյութ

914

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բասարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ…

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում 1:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լիզատովիցչի նկատմամբ:

Հաղթանակով է մեկնարկել 82 կգ քաշային Կարապետ Չալյանը։ 1/16 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը մրցեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով…