Իոսիվ Մոնտրեզորի և ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց (ֆոտոշարք)

399

Возможно, это изображение 5 человек, люди стоят, дерево и на открытом воздухе

Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի հրամանատարությամբ 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար կռվել ու զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը։
Возможно, это изображение 2 человека, памятник и на открытом воздухе
Հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողի մոտ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գյումրիում ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնեվը, Լոռու մարզպետարանի, Վանաձորի, Սպիտակի համայնքապետարանների և հյուպատոսարանի պաշտոնյաները, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին հերոսաբար նահատակված զինվորների հիշատակին։
Возможно, это изображение 10 человек, люди стоят и на открытом воздухе
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը։ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգևոր սպասավորների ձեռամբ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:
Փոխմարզպետ Գոռ Ասրյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ ամեն տարի, հարգանքի տուրք մատուցելով, վերահաստատվում է երկու երկրների միասնականությունը և բարեկամական ու գորընկերային հարաբերությունների հավերժ լինելը։
Возможно, это изображение 8 человек, памятник, дерево и на открытом воздухе
— Ուզում եմ բարեմաղթել, որ մեր երկրում ու ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի, ու մեր համագործակցությունը ծավալվի տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր երկրների զարգացման,- ասաց փոխմարզպետը։
Ելույթներով հանդես եկան նաև ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնեվը, ներկաներից շատերը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը:
Ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:
Возможно, это изображение 4 человека, люди стоят, цветок и на открытом воздухе