Լոռու մարզում բարձրացել է զբոսաշրջության ոլորտում առաջարկվող ծառայությունների որակը, ավելացել են հյուրատնային տնտեսությունների թիվն ու ծառայությունների տեսակները։ Բայց մեր օրերում միայն հոգևոր-մշակութային արժեքներով ու գիշերակացի հնարավորություններով զբոսաշրջիկներին գրավել և Լոռի բերելը դժվար է։ Գուգարաց լեռնաշխարհի աշխարհագրական դիրքն ու բնությունը միշտ էլ նպաստավոր են եղել ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, այսօր արդեն արկածային տուրիզմի զարգացման համար։ Լոռիում մեծ տարածում է ստացել քեմփինգային, վրանային հանգիստը, ռաֆթինգը։ Վանաձորում էլ առաջին քայլերն են անում լեռնահեծանվային տուրիզմի հիմքերը դնելու ճանապարհին։ «Բու» լեռնահեծանվային պարկն իր ձևով և հնարավորություններով առաջիկա տարիներին էլ շարունակելու է մնալ միակը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Գաղափարի հեղինակները Երևանից Վանաձոր եկած Էմման ու Վաղինակն են։ Նրանք ակնկալում էին, որ Վանաձորում կամավորներ կմիանան իրենց՝ գաղափարն ավելի արագ կյանքի կոչելու, բայց կամավորությունը մեր երկրում դեռ լայն տարածում չունի, և աշխատանքները դանդաղում են։ MIG TVR VANADZOR, LORI REGION
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքով.
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետի հանդիսավոր բացման արարողությանը:
«Սիմենս»...
Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար
2023 թ.-ից Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Այն ուղղված կլինի գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ հաջողված ծրագրային առաջարկների...
Վանաձորում ինտենսիվորեն շարունակվում են ձնամաքրման ու աղատրման աշխատանքները
Քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անմիջական հսկողությամբ Վանաձորում ինտենսիվորեն շարունակվում են ձնամաքրման ու աղատրման աշխատանքները։ Անվտանգ երթեւեկություն ենք մաղթում բոլորին...
Թուրքիայում և Սիրիայում մինչև 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ...
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունն այլ տվյալներ է տալիս։ Նրա դիտարկումների համաձայն՝ ժամը 4:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ գավառի Պազարջիկ շրջանում (մոտ...
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց ականավոր լեզվաբան Գուրգեն Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մեդալակիր, Վանաձորի պետական...