Տաթևիկ Մինասյանը Իջևան համայնքի ավագանու թեկնածություն առաջադրած 33 անդամների մեջ միակ կին թեկնածուն է

712

 

Տաթևիկ Մինասյանը Իջևան համայնքի ավագանու թեկնածություն առաջադրած 33 անդամների մեջ միակ կին թեկնածուն է: Նա սոցիալական աշխատող է «Հույսի կամուրջ» ՀԿ-ում, անկուսակցական: Առաջադրվել է, քանի որ անելիք ունի իր հայրենի քաղաքում: Խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային է համարում խոցելի խմբերի ընտանիքներին և սահմանափակ կարողություններ ունեցողներին մշտական ուշադրության տակ պահելու խնդիրը: Համոզված է, որ հայ կինը ունի պոտենցիալ և անելիք քաղաքական դաշտում: