Դանակահարություն Գիշերային ակումբի մոտ. 28-ամյա երիտասարդ է մահացել

1090

Դանակահարություն Գիշերային ակումբի մոտ. 28-ամյա երիտասարդ է մահացել.

Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի մոտ օգոստոսի 6-ին ժամը` 05:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր ժամանած  օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ. ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Աղբյուր` www.pastinfo.am