Նախակրթարան՝ այժմ արդեն Չկալով բնակավայրում

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց նախադպրոցական կենտրոն, որը կրթական այլընտրանքային ծառայություն կմատուցի բնակավայրի 3-6 տարեկան փոքրիկներին: Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել է ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունը համահունչ է նաև Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025թթ. համագործակցության ծրագրին և 2021-2026թթ. պետության կողմից որդեգրված զարգացման ծրագրի կրթական նպատակներին: Կենտրոնի բացումը հնարավոր...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է. (ֆոտոշարք)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ....

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքի բոլոր այն փողոցներում, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքի բոլոր այն փողոցներում, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ։ Շրջայցը սկսել են Դարպաս գյուղական բնակավայրից․ այստեղ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է 1 կմ երկարությամբ ճանապարհը, որը վարչական ղեկավարի խոսքերով՝ նախկինում ծառայում էր որպես գլխավոր ճանապարհ։ Հաջորդ կանգառը քաղաքի արևմտյան հատվածը՝ Տարոն և Տավրոս թաղամասերը...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնք

  Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա: «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ նրանք շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել...

«Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլում լոռեցիները գրավել են պատվավոր երկրորդ տեղը

Երևանի Հրազդան մարզադաշտում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլը՝ հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերի միջև: Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում լոռեցիները չնչին միավորներով զիջեցին Երևանի թիմին և գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղում շիրակցիներն էին: Թիմը մրցավայր էր ժամանել մարզիչներ Աքսել Հակոբյանի և Սերգեյ Գիքինյանի ղեկավարությամբ: