ԱԻՆ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը. նախնական տվյալներ` կա մեկ զոհ և քսան տուժած։ (տեսանյութ)

751

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Այս պահին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից աշխատում են թվով 14 մարտական հաշվարկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Սուրմալու առևտրի կենտրոնում։

Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։