Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

475

Возможно, это изображение 1 человек, сидит, костюм и в помещении

Հարգելի՛ երիտասարդներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
 Երիտասարդությունը հարստություն է, երջանկություն, նպատակասլացության, նոր գաղափարների ու գործերի սկիզբ, և շատ կարևոր է, որ ձեր երիտասարդական ավյունը նպատակաուղղվի հանուն վեհի, բարու, հանուն ձեր լավագույն ապագայի:
 Սիրելի՛ երիտասարդներ, այս տարիներին ստացած գիտելիքներն ու հմտությունները ամենահիմնավորն են, և շատ կցանկանայի, որ դրանք ծառայեցնեք նաև մեր երկրին, նրա զարգացմանը: Արագ զարգացող և փոփոխություններով լի այս ժամանակներում մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է երիտասարդների դերը, քանի որ երիտասարդությունն է այն շարժիչ ուժը, որը կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի։
 Այսօր մենք ունենք հրաշալի երիտասարդություն, և ես վստահ եմ, որ մեր պետության ու ժողովրդի ապագան հուսալի ձեռքերում է:
 Ուզում եմ վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը մշտապես սատարելու է երիտասարդությանը՝ օգտակար լինելով բոլոր ողջունելի նախաձեռնություններին:
 Սիրելի’ երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում անհոգ կյանք, խաղաղ երկինք, հաստատակամություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար: