Ի՞նչ վնասներ են կրում տնտեսվարողները արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով. (տեսանյութ)

648

Տնտեսական աճ. երբ ականջը լսում է, բայց աչքը չի տեսնում. «Region 5+»-ի առանցքում տնտեսական մարտահրավերներն են: Ի՞նչ վնասներ են կրում տնտեսվարողները արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով, ինչու՞ չնայած տնտեսության երկնիշ աճին, Հայաստանում կյանքը թանկացել է, ինչո՞վ է պայմանավորված տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի նվազումը՝ 5,5 տոկոսով: Եւ սա այն պարագայում, երբ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները ստիպեցին տարբեր երկրների վերանայել իրենց քաղաքականությունը, շեշտը դնել նախ և առաջ պարենային անվտանգության ապահովման վրա, զարգացման նոր հնարավորություններ ստեղծել հատկապես գյուղատնտեսության համար: «Region 5+»-ի շրջանակներում փորձել ենք ենք տալ այս հարցերի պատասխանը. տնտեսական խնդիրների շուրջ զրուցել ենք տնտեսագետների, այս շրջանում եվրոյի արժեզրկման պատճառով լուրջ խնդիրների առաջ կանգնած Վանաձորի «Գլորիա» ընկերության ներկայացուցիչների հետ: Անդրադարձել ենք այս օրերին մթերման լուրջ դժվարութունների առաջ կանգնած խաղողագործների առաջ քաշած խնդրին: Թողարկման շրջանակներում անդրադարձել ենք նաեւ երկրորդ քաղաքում տնտեսության կարևոր ճյուղերից մեկի՝ շինարարության ցածր տեմպերին: MIG TVR VANADZOR, LORI REGION