Օլեգ Դուլգարյան. «Ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ». (տեսանյութ)

614

 

Ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ». Օլեգ Դուլգարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից ...

Օլեգ Դուլգարյան.
     Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։
Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։
Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25—ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջորը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։
Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։
Էս ինչ բացթողի և արհամարական վիճակ է և անգործություն։
Այդպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստվում և պետք կլինի կանեն ավելին։
Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, այ կստանաք հա…