Արտավազդ Ալավերդյան. Դատական նիստի չկայանալու ընթացակարգերին չտիրապետողների համար` լիկբեզ.

2269

 

Վարչական դատարանը Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստեր գումարելու արգելանքի հետ կապված որոշում չի ընդունել՝ պատճառաբանությամբ, որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը պատշաճ չի ծանուցվել և չի ներկայացել դատարան` առանց մեկնաբանելու, թե ում մեղքով է նման փնթիություն կատարվել։
Իսկ ինչո՞ւ է էական դատական գործընթացի մասին մասնակցին պատշաճ ծանուցելը․ որովհետև օրենքով է նախատեսված, որ դատարանը չի կարող նիստ անցկացնել առանց պատշաճ ծանուցման ապահովման։ Շեշտադրում` ոչ թե որևէ մեկի ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, այլ` ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՄԱՍՆԱԿՑԻ՝ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲեՐՅԱԼ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ պատճառով կարող է նիստ չկայանալ։
Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ, այո՛, խմբակցությունը չէր կարող մասնակցել նիստին, որովհետև որևէ կերպ` ո՛չ պատշաճ, ո՛չ «անպատշաճ» չի տեղեկացվել, այնուամենայնիվ, տարրական իրավական գիտելիքի բացակայությունը որոշ տարրերի թույլ է տվել դիմել ստահոդ մանիպուլացիայի՝ փորձելով անհարկի հոլովել խմբակցության անունը։
Լավ կլիներ, որ պարզ լիներ բոլորի համար էլ․ եթե անգամ պատշաճ ծանուցվեինք և որոշեինք չներկայանալ դատական նիստին (ինչը մեր իրավունքն է), մենք որևէ կերպով չէինք «նպաստի» դատարանի կողմից որոշում ընդունելու ձգձգմանը, դա հիմք չէր կարող լինել դատարանի համար, որ դատական նիստը հետաձգեր։
Ինչևէ, բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ, մեզ համար Վանաձորում իրավիճակի հանգուցալուծումը արտահերթ ընտրությունների անցկացումն է․ միայն վանաձորցին ունի իրավունք իր ձայնով որոշելու, թե ում է ցանկանում տեսնել իր համայնքի ղեկավարի պաշտոնում։