Մարզպետը պարգևատրեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմին և մարզչին հաղթանակի կապակցությամբ

543

Возможно, это изображение 7 человек и люди стоят

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմին՝ Հայաստանի Հանրապետության Մ-14 B խմբում հաղթող ճանաչվելու և 2008թ. տարիքային խմբում ՀՀ գավաթակիր դառնալու կապակցությամբ:
Возможно, это изображение 11 человек, люди стоят, цветок и в помещении
 Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տղաներին մարզի պատիվը բարձր պահելու համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում, նորանոր հաղթանակների կապակցությամբ, դեռ բազմաթիվ շնորհավորանքի առիթներ են լինելու:
Возможно, это изображение 2 человека, ребенок, люди стоят и в помещении
-Ձեզ նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ եմ մաղթում, սակայն միաժամանակ հորդորում, որ նույնքան պատասխանատվությամբ վերաբերվեք նաև կրթությանը և հաջողություններ գրանցեք նաև այս ասպարեզում,-ասաց Ա. Խաչատրյանը:
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց նաև թիմի մարզիչ Վալերի Կակոսյանին՝ ջանադիր և նվիրված աշխատանքի, գավաթակիր թիմ պատրաստելու համար:
Երեխաների հետ մտերմիկ զրույցի ընթացքում մարզի ղեկավարը խոստովանեց, որ ֆուտբոլը իր սիրելի մարզաձևերից է, և պատանի հասակում մարզվել է ավելի քան յոթ տարի:
Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении
-Սպորտով զբաղվելը ոչ միայն առողջություն է, այլև ձևավորում է կամք և պատասխանատվություն, կարգապահություն, ինչը ևս շատ կարևոր է,- ասաց նա:
Հյուրընկալվողները նույնպես իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին ուշադրության և գնահատանքի համար: