Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի մարզիկը լքել է պատվո հարթակը ՀՀ օրհներգի ժամանակ. (տեսանյութ)

224

 

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայկ Պապիկյանը հաղթել է  ադրբեջանցի ըմբիշին ու նվաճել ոսկե մեդալ։ Պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցին իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է: Հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Տեղի է ունեցել նոր պարգևատրություն: