Ամեն նոր եկող՝ «իր հագով» սահմանադրությամբ, որի առանցքում ի՞նքն է, թե՞ ՀՀ քաղաքացին… (տեսանյութ)

352

Ամեն նոր եկող՝ «իր հագով» սահմանադրությամբ, որի առանցքում ի՞նքն է, թե՞ ՀՀ քաղաքացին… Հուլիսի 5-ը Հայաստանում պետական տոն է, Սահմանադրության օրը, որն ընդունվեց 1995 թվականի հանրաքվեի արդյունքում: Սահմանադրությունը մեր երկրում փոխվել է երկու անգամ. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական վերջին հանրաքվեից 3 տարի անց Հայաստանը ամբողջովին խորհրդարանական կառավարման անցավ: Շատերը նկատեցին՝ Սահմանադրությունը, որը կարվեց Սերժ Սարգսյանի համար, հագավ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Region 5+-ի շրջանակներում անդրադարձ է արվել սահմանադրական փոփոխություններին, դատաիրավական համակարգին եւ մարդու իրավունքների խնդիրներին: