Նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը

394

Возможно, это изображение 8 человек, люди стоят и на открытом воздухе

Ստեփանավան խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։
Возможно, это изображение один или несколько человек, люди стоят, дорога и толпа
Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։
Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մամբրե քահանա Ոսկանյանը նորակոչիկներին հղեց օրհնանքի խոսք՝ զինվորական դժվարին ու պատվաբեր գործում միշտ հավատքով, սիրով ու նվիրումով առաջնորդվելու մաղթանքով:
Возможно, это изображение 9 человек, люди стоят и в помещении
Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից նորակոչիկներին մաղթեց տոկունություն, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։
-Աշխարհում կան մի քանի հազար ազգեր, բայց դրանցից մոտ երկու հարյուրն ունեն պետականություն և դրանցից մեկը մենք ենք։ Մեր պետության ու պետականության պահպանման համար դարեր ի վեր պարտական ենք եղել մեր բանակին։ Առաջիկա երկու տարում այդ բարդ ու պատասխանատու գործը վստահվում է ձեզ։ Պատվո՛վ կրեք հայկական բանակի համազգեստը, նվիրումով կատարեք ձեզ վերապահված պարտականությունները ու միասնական եղեք,- հայրական ու եղբայրական խորհրդով զինակոչիկներին դիմեց Գոռ Ասրյանը։
Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе
Նորակոչիկներին բարեմաղթանքներ հղեցին նաև Ստեփանավանի համայնքապետարանի, զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ծնողները։